News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն ակնկալում է, որ Գազայի հատվածի խաղաղ կարգավորման բանակցությունները կշարունակվեն այնպես, ինչպես ծրագրված էր, երկուշաբթի ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը։

Ըստ նրա՝ հրադադարի համաձայնությունը հնարավոր է մնում «նույնիսկ այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ը իր մասնակցությունը հինգշաբթի օրվա միջնորդական հանդիպմանը կասկածի տակ դրեց»:

«Մենք լիովին ակնկալում ենք, որ բանակցությունները կշարունակվեն այնպես, ինչպես պետք է: Բոլոր բանակցողները պետք է վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ և  գործարքն ավարտին հասցնեն»,-շեշտել է նա:

Միաժամանակ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը հրաժարվել է նշել՝ բանակցությունները տեղի կունենան առանց ՀԱՄԱՍ-ի մասնակցությա՞ն, և արդյոք Վաշինգտոնն աշխատո՞ւմ է տարածաշրջանային գործընկերների հետ՝ ապահովելու համար նրանց մասնակցությունը, թե՞ ոչ։

Ավելի վաղ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը միջնորդներին խնդրել էր Գազայում հրադադարի համաձայնագրի շուրջ նոր բանակցություններ սկսելու փոխարեն նախորդ բանակցությունների վրա հիմնված ծագիր ներկայացնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ