News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 09
Տեսնել լրահոսը

Մոսկվայի մերձակայքում անցկացվող «Բանակ 2024» ցուցահանդեսում Իրանը ներկայացրել է պաշտպանության ոլորտում իր վերջին ձեռքբերումները, ներառյալ հայրենական անօդաչու թռչող սարքերը և հակաօդային պաշտպանության համակարգերը, հայտնել է ԻՐՆԱ գործակալությունը:

Եռօրյա ցուցահանդեսը բացվել է երկուշաբթի։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի անունից ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել է գեներալ Ալի Շադեմանին։

Ցուցահանդեսի առաջին օրը առաջին անգամ ներկայացվել է իրանական «Մոհաջեր 10» անօդաչու թռչող սարքը, որն, ինչպես նշվում է, տեխնոլոգիապես շատ ավելի առաջադեմ է, քան իրանական արտադրության նախկին անօդաչու թռչող սարքերը: Ռուսական ցուցահանդեսում ներկայացված իրանական ռազմական այլ մշակումների շարքում ներկայացված էին ռադարներ և էլեկտրոնային պայքարի համակարգեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ