News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 08
Տեսնել լրահոսը

Բանգլադեշի Ֆինանսական հետախուզության բաժինը (BFIU) հրահանգել է բոլոր բանկերին սառեցնել տեղեկատվության և հեռարձակման նախկին պետնախարար Մոհամմադ Արաֆաթի և նրա կնոջ՝ Շարմեն Մուստարիի հաշիվները, գրում է Daily Observer-ը:

Նշվում է, որ երկրի ֆինանսական հետախուզության ստորաբաժանումը նամակ է ուղարկել բանկերին՝ խնդրելով արգելափակել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց անվամբ բոլոր տեսակի կանխիկացումները։ Փողերի լվացման դեմ պայքարի գործակալության բարձրաստիճան պաշտոնյան լրատվամիջոցներին հաստատել է այս փաստը:

Օգոստոսի սկզբին, զանգվածային հակակառավարական ցույցերի ընթացքում, Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան հրաժարական տվեց և լքեց երկիրը՝ թաքնվելով Հնդկաստանում։

Հասինայի դեմ ապստամբությունը ղեկավարած զինվորական պաշտոնյաների, քաղաքացիական առաջնորդների և ուսանողական ակտիվիստների միջև բանակցություններից հետո Նոբելյան մրցանակակիր Մուհամմադ Յունուսը երկրի ժամանակավոր ղեկավար է նշանակվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ