News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 08
Տեսնել լրահոսը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման զինված թևի «Իզ ալ-Դին ալ-Քասամ» բրիգադի ներկայացուցիչ Աբու Օբեյդան հայտնել է, որ պահակախմբի մարտիկը Գազայում իսրայելցի պատանդի է սպանել։

Թելեգրամյան ալիքում հրապարակված հայտարարության մեջ Աբու Օբեյդան հայտնել է, որ երկու իսրայելցի պատանդներ ծանր վիրավորվել են մեկ այլ միջադեպի արդյունքում: Ջանքեր են տարվում նրանց կյանքը փրկելու համար, ասել է նա՝ հավելելով, որ ստեղծվել է հանձնաժողով՝ հետաքննելու համար, և մանրամասները կհայտնեն ավելի ուշ։

Հիշեցնենք, որ ՀԱՄԱՍ-ը պատանդներ էր վերցրել անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման ժամանակ։ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատանդների և պաղեստինցի գերիների փոխանակման շրջանակում նրանցից ոմանք ազատ են արձակվել, սակայն ողջ մնացած պատանդների ճշգրիտ թիվը հայտնի չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ