Դոնալդ Թրամփը 100 միլիոն դոլարի հայց է ներկայացրել ԱՄՆ արդարադատության նախարարության դեմ՝ պնդելով, թե 2022 թվականին ՀԴԲ-ի խուզարկությունը Ֆլորիդայի իր տանը՝ գաղտնի փաստաթղթերը առգրավելու նպատակով, «քաղաքական հետապնդում է», հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։
անցյալ շաբաթ ներկայացված դատական հայցը մեղադրում է գլխավոր դատախազ Մերրիկ Գարլանդին և ՀԴԲ տնօրեն Քրիստոֆեր Ռեյին նախկին նախագահին վնաս պատճառելու փորձի մեջ:
Թրամփին Ֆլորիդայում մեղադրանք էր առաջադրվել «ազգային պաշտպանության մասին տեղեկությունները դիտավորյալ թաքցնելու» 31 հոդվածով՝ պաշտոնը լքելու ժամանակ Սպիտակ տնից առգրավված գաղտնի փաստաթղթերը վերադարձնելուց հրաժարվելու համար:
Անցյալ ամիս դաշնային դատավորը գործը կարճեց՝ պատճառաբանելով, թե մեղադրանք առաջադրած հատուկ դատախազ Ջեք Սմիթն ապօրինի է նշանակվել։
Հետախուզությունների դաշնային բյուրոյի գործակալները, գործելով դաշնային դատավորի հաստատած խուզարկության հրամանով, 2022 թվականի օգոստոսի 8-ին ներխուժել են Թրամփի Մար-ա-Լագոյի նստավայրը, առգրավեն գաղտնի փաստաթղթեր, այդ թվում՝ Պենտագոնի և ԿՀՎ-ի գրառումները, որոնք անպաշտպան եղանակով պահվում են նրա տանը:
Ըստ հայցի՝ Թրամփը պահանջում է 100 միլիոն դոլարի պատժիչ վնաս և առնվազն 15 միլիոն դոլար՝ որպես դատական ծախսերի վճար:
Արդարադատության նախարարությունը հայցին180 պատասխանելու համար օր ունի, որը ներկայացվել է ըստ Դաշնային պահանջների մասին օրենքի: Եթե կողմերը չկարողանան համաձայնության գալ, հայցը դաշնային դատարան կփոխանցվի: