Ռուսաստանի Բելգորոդի մարզի Կրասնոյարուժսկի շրջանի մուտքը փակ է, հայտարարել է շրջանի ղեկավար Անդրեյ Միսկովը։ Նա նշել է, որ օպերատիվ իրավիճակը տարածքում «շարունակում է լարված մնալ»։ Կրասնոյարուժսկի շրջանն արդեն լքել է մոտ 11 հազար բնակիչ։
«Մեր մարզում օպերատիվ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Այս կապակցությամբ այսօրվանից քաղաքի մուտքն ամբողջությամբ փակ է։ Սա հարկադիր ժամանակավոր միջոց է, որն անհրաժեշտ է մեր քաղաքացիների կյանքն ու առողջությունը պաշտպանելու համար»,- գրել է Միսկովը Telegram-ում։
Բելգորոդի շրջանի իշխանություններն այսօր՝ օգոստոսի 12-ին, հայտարարել են Կրասնոյարուժսկի շրջանի բնակիչների տարհանման մասին։ Շրջանը Սուջանից մոտավորապես 60 կմ հեռավորության վրա է, որտեղ մեկ շաբաթ առաջ սկսվել են Ուկրաինայի զինված ուժերի հետ բախումները։
Օգոստոսի 12-ի դրությամբ Ուկրաինայի զինված ուժերը վերահսկում են 28 բնակավայրեր, որոնցում մոտ 2 հազար մարդ է ապրում։ Ընդհանուր առմամբ, շրջանի վրա հարձակումների հետևանքով զոհվել է 12 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 121 մարդ։ Ըստ «Коммерсантъ»-ի՝ տարածաշրջանի սահմանամերձ շրջաններից տարհանվել է 121 հազար մարդ։