News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 07
Տեսնել լրահոսը

Դաշնային քննիչները պարզում են, թե արդյոք «իրանցի հաքերները» մասնակցել են Դոնալդ Թրամփի եւ Քամալա Հարիսի հետ կապված անձանց համակարգիչների կոտրմանը, տեղեկացրել է CBS News-ը՝ հղում կատարելով հետաքննության ընթացքին ծանոթ աղբյուրներին։

ՀԴԲ-ն հետաքննությունն սկսել է ամռան սկզբին, տեղեկացրել են աղբյուրները։

ԱՄՆ-ում տեղի ունեցած մեջ կասկածում են կիբեռհանցագործներին՝ «կապված Իրանի հետ»։

Այս լուրը հայտնվել է այն բանից հետո, երբ երկուշաբթի ՀԴԲ-ն հաստատեց, որ հետաքննում է իրանցի հաքերների մասնակցությունը Թրամփի նախընտրական շտաբի գործունեությանը։

Նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը շաբաթ հայտնել է, որ իր համակարգիչները կոտրել են, եւ ենթադրել, որ «իրանցի սուբյեկտները» մասնացել են ներքին գաղտնի փաստաթղթերի հափշտակմանը եւ տարածմանը։

Չնայած սուղ մանրամասներին՝ այս հայտարարությունը հաջորդել է Microsoft-ի նոր հաշվետվությանը, որում հիշատակվել է այն դեպքը, երբ «Իրանի ռազմական հետախուզության ստորաբաժանումը հունիսին ֆիշինգային էլեկտրոնային նամակ էր ուղարկել նախագահական ընտրարշավի բաձրաստիճան պաշտոնյային կոտրված էլեկտրոնային փոստով»։ Թրամփի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Սթիվեն Չունգը համակարգիչների կոտրման մեջ մեղադրել է «Միացյալ Նահանգներին թշնամական օտարերկրյա աղբյուրներին»։

Քամալա Հարիսի նախընտրական շտաբում հերքում են կոտրման հավանականությունը։

«Մեր քարոզարշավը հետեւում եւ պաշտպանվում է կիբեռգրոհներից, եւ մենք չգիտենք մեր համակարգերի անվտանգության որեւէ խախտման մասին»,- հայտնել են Հարիսի շտաբում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ