Իտալիայի ամենահայտնի զբոսաշրջային քաղաքներում կտրուկ ավելացել է անոմալ շոգի պատճառով հիվանդանոց ընկնող մարդկանց թիվը, գրել է The Guardian-ը։
Իտալիան հունիսի կեսից անոմալ շոգի պայմաններում է հայտնվել։ Սպասվում է, որ առաջիկա օրերին որոշ կենտրոնական եւ հարավային շրջաններում օդի ջեմաստիճանը կգերազանցի Ցելսիուսի 40 աստիճանը։ Երկուշաբթի առողջապահության նախարարությունը հայտարարել է «կարմիր տագնապ» 17 քաղաքներում, ինչը նշանակում է, որ անգամ առողջ մարդիկ կարող են ենթարկվել վտանգի շոգի պատճառով։
Այդ տարածքներում ապրող կամ այդ վայրեր այցելող մարդկանց խորհուրդ է տրվում խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից առավոտյան ժամը 11-ից մինչեւ երեկոյան ժամը 18-ը։
Իտալիայի անհետաձգելի բուժօգնության ընկերության նախագահ Ֆաբիո դե Իակոն Corriere della Sera-ին ասել է, որ շոգի սաստկացման պատճառով շտապ բուժօգնության համար դիմող մարդկանց թիվը՝ կապված շոգի հետեւանքով խորացող հիվանդությունների հետ, այնպիսի քաղաքներում, ինչպիսին են Հռոմը, Ֆլորենցիան, Վենետիկը եւ Նեապոլը, ավելացել է 20 տոկոսով։
Հռոմում եղել են դեպքեր, երբ մարդիկ ուշաթափվել են շոգից Սուրբ Պետրոսի հրապարակում կամ հանրահայտ հուշարձաններ այցելելիս, ինչպիսին է Տրեւի շատրվանը։