News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 09
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը, Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան եւ Իտալիան հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում Իրանին կոչ են արել «հրաժարվել սպառնալիքներից Իսրայելի հասցեին»։

«Մենք՝ Միացյալ Նահանգների, Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Իտալիայի ղեկավարներս, քննարկել ենք իրավիճակը Մերձավոր Արեւելքում։ Մենք մեր լիակատար աջակցությունն ենք հայտնել հրադադարի հաստատմանը եւ պատանդների ազատ արձակմանը Գազայում։ Մենք աջակցել ենք նախագահ Բայդենի, Եգիպտոսի նախագահ Սիսիի եւ Կատարի շեյխ Ամիր Թամիմի համատեղ կոչին՝ վերսկսել բանակցությունները այս շաբաթ ավելի ուշ՝ գործարքի շուտափույթ կնքման նպատակով, եւ ընդգծել ենք, որ այլեւս չի կարելի ժամանակ կորցնել։ Բոլոր կողմերը պետք է կատարեն իրենց պարտականությունները։ Բացի այդ, անհրաժեշտ է անխոչընդոտ տեղ հասցնել օգնությունը։ Մենք մեր աջակցությունն ենք հայտնել Իսրայելի պաշտպանությանը իրանական ագրեսիայից եւ ահաբեկչական խմբերի հարձակումներից, որոնց աջակցում է Իրանը։ Մենք Իրանին կոչ ենք արել հրաժարվել Իսրայելի դեմ ռազմական հարձակման իր մշտական սպառնալիքներից եւ քննարկել ենք լուրջ հետեւանքները տարածաշրջանային անվտանգության համար նման հարձակման դեպքում»,- նշվել է երկրների համատեղ հայտարարությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Amnesty International-ը ռազմական հանցագործություն է անվանել Գազայում ՑԱԽԱԼ-ի կողմից տների քանդումը
Amnesty International-ը կոչ է արել հետաքննել Իսրայելի Պաշտպանության բանակի հանցագործությունները...
Բորելը մեկնաբանել է Ալ-Աքսա մզկիթի շուրջ ստեղծված իրավիճակը. տարածաշրջանային կայունությունը վտանգված է
Բորելը կրկնել է Հորդանանի արտգործնախարար Այման Սաֆադիի՝ միջազգային հանրությանն ուղղված կոչը...
NYT. Իրանը կարող է պատասխանել Հանիայի սպանությանը Եվրոպայում Իսրայելի դեսպանատան վրա հարձակմամբ
Նրա խոսքով, իրենց խոցելիության պատճառով դեսպանատները «հեշտ թիրախներ» են։ Ըստ պարբերականի...
Իրանը խոստացել է աջակցել ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի միջեւ ցանկացած համաձայնագրի
Իրանը կաջակցի ցանկացած համաձայնագրի...
Գազային Իսրայելի հասցրած հարվածներից զոհվել է 20 պաղեստինցի. Al Jazeera
Զոհվել է 20 պաղեստինցի...
Իսրայելը տեղեկացրել է սպանված զինվորականների թվի աճի մասին. զոհվել է 703 զինվորական
Անցած տարվա հոկտեմբերի 7-ից հետո զոհվել է 703 իսրայելցի զինվորական...
Ամենաշատ