News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 09
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի անկախ թեկնածու Ռոբերտ Ֆ. Քենեդին Նյու Յորքի բնակիչ չէ եւ չի մտցվի նահանգի ընտրացուցակ, որոշել է Օլբանիի ստորին ատյանի դատարանը երկուշաբթի ուշ երեկոյան, տեղեկացրել է New York Post-ը։

Դատավոր Քրիստինա Ռայբան հրամայել է 70-ամյա Քենեդիին չմասնակցել նախագահական ընտրություններին Նյու Յորքում, ինչը, հավանաբար, կհանգեցնի նրան ընտրաթերթիկներից հանելու փորձերի նաեւ այլ նահանգներում։

 «Քենեդին իր ապրելու վայր է նշել Քրոտոն Լեյք 84-ը, դա կեղծ հայտարարություն է, որը պահանջում է անվավեր ճանաչել խնդրագիրը»,- նշված է դատավորի որոշման մեջ։

«Անհերքելի ապացույցները ցույց են տվել, որ Քենեդիի կապերը Քրոտոն Լեյք 84 հասցեի հետ գոյություն ունեն միայն թղթի վրա եւ նպատակ ունեն պահպանել նրա գրանցումը ընտրությունների համար Նյու Յորքում»,- նշված է դատարանի որոշման մեջ։

Այդ որոշումը, որը գրեթե հաստատ կբողոքարկվի, կարող է ազդել Քենեդիի՝ որպես թեկնածուի կարգավիճակի վրա նաեւ այլ նահանգներում։ Դա նաեւ կարող է խափանել նրա ընտրարշավի շանսերը ընտրողների կոլեգիայում։

Եթե վերջնարդյունքում պարզվի, որ Քենեդին Կալիֆոռնիայի բնակիչ է, որտեղ նա ապրում է եւ ունի տուն իր կնոջ՝ Շերիլ Հայնսի հետ, նրա թեկնածությունը չի ընդունվի նահանգի ընտրողների կոլեգիայի կողմից։

ԱՄՆ Սահմանադրության 12-րդ լրացման առանձնահատկությունն այն է, որ թեկնածուները չեն կարող ձայնի իրավունք ստանալ նահանգի ընտրողների կոլեգիայում, եթե երկու թեկնածուները՝ նախագահի եւ փոխնախագահի, մի նահանգից են։ Ռոբերտ Ֆ. Քենեդիի փոխնախագահի թեկնածու Նիկոլ Շանահանը Կալիֆոռնիայի բնակչուհի է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ