Թեհրանում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Հալեդ Քադումին հայտնել է, որ Իրանի արձագանքը Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը կլինի «միանշանակ եւ վճռական», տեղեկացրել է Mehr-ը։
Նրա խոսքով՝ Իրանը կարձագանքի Հանիեի սպանությանը «էական մակարդակով»։
Քադումին ընդգծել է, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հավաստիացրել է Գազայում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի տեղակալ Հալիլ ալ-Հայային, որ «վճռական գործողություններից բացի ուրիշ այլ բան չի կարող դիտարկվել որպես վրեժ Իսմայիլ Հանիեի հոգեցունց եւ նպատակաոււղված սպանության»։
Նա ավելացրել է, որ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաքեր Գալիբաֆը նույնպես վերջին մի քանի օրերին ՀԱՄԱՍ-ի պաշտոնատար անձանց հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ «Իրանի պատասխանը լինելու է որոշակի, վճռական եւ տարբերվելու է բնույթով եւ ձեւով»։