News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 09
Տեսնել լրահոսը

«Բանակ-2024» միջազգային ռազմատեխնիկական ֆորումում «Рособоронэкспорт» ընկերության ղեկավար Ալեքսանդր Միխեևը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է «Իսկանդեր» հրթիռային համակարգեր մատակարարել իր ռազմավարական գործընկերներին:

Ըստ Авиапро-ի՝ Միխեևը նշել է, որ ընկերությունն արդեն հայտեր է ստանում բարձր տեխնոլոգիական այդ զինատեսակների մատակարարման համար և շահագրգիռ երկրների հետ պատրաստ է քննարկել գործարքների պայմանները։

«Իսկանդեր» հրթիռային համակարգերը համարվում են զենքի ամենաարդյունավետ և ժամանակակից տեսակներից մեկը, որն ունակ է կատարել առաջադրանքների լայն շրջանակ, ներառյալ բարձր պաշտպանված օբյեկտների ոչնչացումը և թշնամու ենթակառուցվածքի ճնշումը:

Ալեքսանդր Միխեևն ընդգծել է, որ «Рособоронэкспорт»-ը բաց է բանակցությունների համար և պատրաստ է քննարկել հնարավոր գործարքների մանրամասները, որոնք կարող են ներառել համալիրների և՛ ստանդարտ տարբերակների մատակարարում, և՛ դրանց մոդիֆիկացիաները՝ հարմարեցված որոշակի հաճախորդների պահանջմունքներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ