News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 09
Տեսնել լրահոսը

Իսրայելի վերջին ագրեսիվ գործողությունների վերաբերյալ Իրանի արտգործնախարար Ալի Բաղերի Քաանին հայտարարել է, որ Թեհրանը պնդում է Իսրայելի դեմ հակաքայլեր ձեռնարկելու իր կարևոր և օրինական իրավունքը, գրում է իրանական Mehr գործակալությունը։

Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քաանիի հետ հեռախոսազրույցի ընթացքում Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Անտոնիո Տայանին երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցեր է քննարկել։

Անդրադառնալով Իրանի և Իտալիայի հարաբերությունների պատմությանը՝ նախարարը գնահատել է տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության և հարաբեդրությունների ամրապնդման ուղղությամբ երկխոսության շարունակությունը։

Գազայում արդեն տասը ամիս տևող պատերազմի և տարածաշրջանի այլ երկրներ պատերազմի տարածման առնչությամբ նա հոռետեսություն է արտահայտել պատերազմը դադարեցնելու Իսրայելի անարդյունավետ մոտեցման վերաբերյալ։ Իրանի արտգործնախարարը հավելել է, որ Դամասկոսում Իրանի դեսպանատան, Բեյրութում բնակելի թաղամասի վրա Իսրայելի հարձակումները և դրան հաջորդած Իրանի պաշտոնական հյուրի՝ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը «սիոնիստների ջանքերի վառ օրինակներ են՝ պատերազմը տարածաշրջանի այլ երկրներին տարածելու առումով»:

Բաղերին ընդգծել է, որ վերջին ագրեսիվ գործողությունները Սիրիայի, Լիբանանի և Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության բացահայտ խախտում են։ Նա նշել է, որ Իրանը պնդում է հակաքայլեր ձեռնարկելու իր կարևոր և օրինական իրավունքը՝ շարունակելով Գազայի դեմ ագրեսիան դադարեցնելու իր ջանքերը։

Իտալիայի արտգործնախարարն իր հերթին ընդգծել է երկկողմ հարաբերությունների ամրապնդման և տարբեր ոլորտներում երկխոսության շարունակման կարևորությունը, հատկապես տարածաշրջանային խնդիրների և զարգացումների վերաբերյալ։

Անտոնիո Տայանին ընդգծել է, որ անհրաժեշտ է առաջ մղել նոր նախաձեռնությունը, որում Եգիպտոսը, Կատարը և ԱՄՆ-ը համաձայնության են եկել Գազայի հատվածում հնարավորինս շուտ զինադադարի մասին: Անհանգստություն հայտնելով տարածաշրջանում լարվածության աճի կապակցությամբ՝ նա ասել է, որ Իտալիան բոլոր կողմերից զսպվածություն է պահանջում՝ պատերազմը դադարեցնելու և Գազայում հրադադարի հասնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Amnesty International-ը ռազմական հանցագործություն է անվանել Գազայում ՑԱԽԱԼ-ի կողմից տների քանդումը
Amnesty International-ը կոչ է արել հետաքննել Իսրայելի Պաշտպանության բանակի հանցագործությունները...
Բորելը մեկնաբանել է Ալ-Աքսա մզկիթի շուրջ ստեղծված իրավիճակը. տարածաշրջանային կայունությունը վտանգված է
Բորելը կրկնել է Հորդանանի արտգործնախարար Այման Սաֆադիի՝ միջազգային հանրությանն ուղղված կոչը...
NYT. Իրանը կարող է պատասխանել Հանիայի սպանությանը Եվրոպայում Իսրայելի դեսպանատան վրա հարձակմամբ
Նրա խոսքով, իրենց խոցելիության պատճառով դեսպանատները «հեշտ թիրախներ» են։ Ըստ պարբերականի...
Իրանը խոստացել է աջակցել ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի միջեւ ցանկացած համաձայնագրի
Իրանը կաջակցի ցանկացած համաձայնագրի...
Գազային Իսրայելի հասցրած հարվածներից զոհվել է 20 պաղեստինցի. Al Jazeera
Զոհվել է 20 պաղեստինցի...
Իսրայելը տեղեկացրել է սպանված զինվորականների թվի աճի մասին. զոհվել է 703 զինվորական
Անցած տարվա հոկտեմբերի 7-ից հետո զոհվել է 703 իսրայելցի զինվորական...
Ամենաշատ