News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 09
Տեսնել լրահոսը

Հաշտ չենք այս իրավիճակի հետ, երբեք չենք համակերպվելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Հաշտ չենք այս իրավիճակի հետ, երբեք չենք համակերպվելու։ Անցնող 4-5 տարիների ընթացքում մեր կռիվը տվել ենք, շարունակելու ենք ավելի մեծ թափով։ Դաշնակցության անդամները՝ շարքայինից մինչև ղեկավարություն, այս թուրքական իշխանությունների կողմից հետապնդվել են, հետապնդվում են»,- նշեց Սաղաթելյանն ու հավելեց, որ առաջիկայում հետապնդումները շարունակվելու են։

Նրա խոսքով՝ Հայաստանում այսօր պայքարող մարդիկ ՀՀ իշխանության թիրախում են․ «Մի պարզ պատճառով․ քանի դեռ այդ մարդիկ կան, այդ քաղաքական ուժերը կան, այս երիտթուրքական կառավարությունն իր ծրագրերը չի կարողանալու ամբողջական ավարտին հասցնել»։

Նրա խոսքով՝ ընթանում է նաև տեսակի կռիվ, խորքային գաղափարական պայքար, որի ընթացքում իշխանությունը պատրաստ  է ցանկացած քայլի․ «Պատրաստ է ցանկացած սրիկայության՝ ինչպես Գերասիմ Վարդանյանի և այլ պարագաներում է․ սարքել մարդկանց գլխին՝ կեղծ ձայնագրություններից մինչև շինծու քրեական գործեր։ Նպատակն է՝ մեկուսացնել մարդկանց, ճնշում բանեցնել, որ փորձեն անարգել իրենց ծրագիրն իրականացնել, բայց կարծում եմ՝ այսքանից հետո պետք է պարզ լիներ՝ այս մեթոդներով որևէ ՀՅԴ-ականի լռեցնել չեն կարողացել, չեն էլ կարողանալու»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ