Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) երկուշաբթի երեկոյան հայտարարել է, որ իր փորձագետներն ուսումնասիրել են Զապորոժիեի ատոմակայանի խտարանը՝ սառեցման աշտարակը, որը նախօրեին այրվել էր և մինչ այժմ այրվող անվադողերի կամ անօդաչու թռչող սարքերի բեկորներ չեն գտել, հայտնում է BBC-ն։
Զապորոժիեի ատոմակայանը դեռ պատերազմի սկզբից բռնազավթել է Ռուսաստանը։ Ռուսական կողմը պնդում է, որ հովացման աշտարակը բռնկվել է անօդաչու թռչող սարքի հարվածի արդյունքում, ուկրաինական կողմն էլ վարկած է առաջ քաշել, որ աշտարակում անվադողեր են այրվել։
«Մեր թիմը չկարողացավ վերջնական եզրահանգումներ անել (հրդեհի պատճառների վերաբերյալ)՝ հիմնվելով իրենց հասանելի փաստերի և ստուգման արդյունքների վրա», - ըստ Reuters-ի՝ նշված է ՄԱԳԱՏԷ-ի հայտարարության մեջ:
Կիրակի հրդեհի ժամանակ երկու կողմերն էլ վստահեցրել են, որ այն ռադիացիայի արտահոսքի վտանգ չի պարունակում։ Սառեցման աշտարակը ռադիոակտիվ նյութեր չի ներառում, ընդ որւմ այն ներկայում չի գործում, քանի որ ամբողջ կայանը փակված է: