ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հերթական ուղևորություն կկատարի Մերձավոր Արևելք։ Սպասվում է, որ նա Իսրայել կժամանի այսօր երեկոյան: Բացի դրանից, նա նախատեսում է այցելել Կատար և Եգիպտոս։
Նախօրեին Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ և հերթական անգամ կոչ արել անհապաղ դադարեցնել կրակը և համապատասխան համաձայնություն ձեռք բերել, հայտնում է «Այսօր Իսրայելում» պորտալը։ Պետքարտուղարը կրկնել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում Իսրայելի անվտանգության ապահովմանը։