News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 09
Տեսնել լրահոսը

Վոլգոգրադում զինվորական բեռնատարով վարորդը հետիոտնային անցումում է վրաերթի է ենթարկել մի տղամարդու և փախուստի դիմել։ Ըստ Rusdtp.ru-ի՝ հետիոտնը մահացել է իր հինգ և յոթ տարեկան երեխաների աչքի առաջ։

Դեպքի ականատես Մարիան Gazeta.Ru-ին պատմել է, որ Վոլգոգրադում սև պետհամարանիշներով զինվորական բեռնատարը, որը հետիոտնային անցումում վրաերթի է ենթարկել հեծանվորդին, բախումից առաջ արգելակելու փորձ չի արել։ 

Ըստ նրա՝ ողբերգական դեպքից հետո անցորդները մոտեցել են մահացածի երեխաներին ու մինչև շտապօգնության ժամանելը փորձել են նրանց հանգստացնել։ Կինը հավելել է, որ տղամարդու կյանքն այդպես էլ չի հաջողվել փրկել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ