News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 09
Տեսնել լրահոսը

Կուրսկի շրջանի 74 բնակավայր գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ։ Դրա մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ուղղված զեկույցում հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին:

Նա նշել է նաև, որ Կուրսկի շրջանում ծանր մարտեր են ընթանում։

«Սակայն Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են առաջխաղացումը և ավելի ու ավելի շատ ռուս գերիներ են վերցնում», - հավելել է Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ