News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 09
Տեսնել լրահոսը

Գերմանիան Ուկրաինային զենք փոխանցելու գործարքի շրջանակում 14 Leopard 2A4 հիմնական մարտական ​​տանկ և 3 Büffel վերանորոգիչ տարհանող մեքենաներ կփոխանցի Չեխիային։ Գերմանական Rheinmetall պաշտպանական կոնցեռնը հայտարարել է դաշնային կառավարության համապատասխան հրամանի մասին, հայտնել է Deutsche Welle-ն։

Այսպիսով, Չեխիան կրկին Գերմանիայից կստանա ժամանակակից ռազմական տեխնիկա և այսպես կոչված «օղակների փոխանակման» սկզբունքով խորհրդային նմուշի տանկերը կտեղափոխի ռուսական ներխուժումից պաշտպանվող Կիև։

Նոր գործարքի ստույգ արժեքը չի հաղորդվում։ Հայտարարության մեջ նշվում է միայն, որ խոսքը մի քանի հարյուր միլիոն եվրո գումարի մասին է։ Չեխիան պատվերից առաջին տանկը կստանա այս տարի, մնացածը՝ 2025 թվականի ապրիլի վերջին, իսկ տարհանման մեքենաները՝ մինչև 2026 թվականի սկիզբը, հայտարարել են Դյուսելդորֆում գործող կոնցեռնում։ Leopard տանկերը, որոնք կստանա Չեխիան, վերանորոգված հնացած մոդելներ են այլ պետությունների պաշարներից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ