Չինացի գիտնականները պարզել են, որ 650 միլիոն և 280 միլիոն տարի ընկած ժամանակահատվածում Երկրի և Լուսնի միջև հեռավորությունն աճել է մոտ 20 հազար կմ-ով, իսկ օրվա տևողությունը՝ մոտ 2,2 ժամով:
Ըստ Xinhua գործակալության՝ դրա մասին ասված է «Գիտություն և տեխնիկա» պարբերականի հոդվածներից մեկում։
Հայտնի է, որ մակընթացությունների և հոսքերի ազդեցությամբ Երկրի պտույտն իր առանցքի շուրջ դանդաղում է, ինչի արդյունքում օրվա տևողությունը մեծանում է։
Ընդսմին, հարցը՝ արդյոք Երկրի պտույտի արագությունը դանդաղե՞լ է իր ամբողջ երկրաբանական պատմության ընթացքում, անպատասխան էր մնում, գրում են ֆիզիկոսները։