News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 09
Տեսնել լրահոսը

Ուկրաինան Դոնբասում մարտական գործողությունների մեջ է մտցրել Մեծ Բրիտանիայից գերմանական քողարկաներկմամբ ավելի քան 30 ռոբոտաշներ, գրում է գերմանական Bild պարբերականը։

Վերջերս Դոնեցկի մարզում մարտերը հյուծիչ խրամատային բնույթ են ստացել, առաջնագիծը չափազանց դանդաղ է փոխվում: Ուստի, Ուկրաինայի Զինված ուժերը մարտի մեջ են մտցրել բրիտանական Brit Alliance ընկերության BAD.2 ռոբոտաշներին: Դրանք հավաք, դիմացկուն և մանևրելու ունակ ցամաքային դրոններ են չորս ոտքերի վրա, որոնք կառավարվում է օպերատորը։

Ռոբոտաշներին օգնում են հասնել այնպիսի վայրեր, որտեղ օդային անօդաչու թռչող սարքն ի վիճակի չէ մտնել: Օրինակ, շենքերի կամ խրամատների ներսում: Ռոբոտաշները տեսախցիկով հետախուզում են շրջակա տարածքը, հայտնաբերում պայթուցիկ թակարդներն ու հաշվարկում Ռուսաստանի զինված ուժերի շարժումները: Դա Ուկրաինայի հետախուզության աշխատակիցների համար զգալիորեն նվազեցնում է վտանգը։ Ներկա պահին ռազմաճակատում 30-ից ավելի նման շներ կան։

Գերմանական Concamo ընկերության հակաջերմային քողարկման շնորհիվ դրանք գրեթե անհնար է հայտնաբերել։ Ռոբոտաշները անաղմուկ գաղտագողի հաղթահարում են մարտադաշտը մինչև 15 կմ/ժ արագությամբ և գործում են հակառակորդից 3,5 կմ շառավղով առավելագույնը հինգ ժամվա ընթացքում: Ռոբոտաշների արժեքը՝ կախված մոդիֆիկացիայից՝ 4000-8000 եվրո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ