News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 09
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն Ուկրաինայից դուրս է բերում իր զինված ուժերի մի մասը՝ Կուրսկի շրջանում ուկրաինական զինված ուժերի հարձակման առնչությամբ։ Դրա մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։

Սա առաջին նշանն է, որ Կիևի ներխուժումը Մոսկվային ստիպում է վերախմբավորել ուժերը, հայտնում է Deutsche Welle-ն։ Ըստ The Wall Street Journal-ի՝ ԱՄՆ-ը դեռ փորձում է հասկանալ այդ քայլի նշանակությունը Ռուսաստանի համար։

Պարբերականի աղբյուրները չեն հայտնել, թե որքան զորք է, ըստ Վաշինգտոնի, հանում Ռուսաստանի Դաշնությունը։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի այս գնահատականը ամրապնդում է ուկրաինացի պաշտոնյաների հայտարարությունները, ըստ որոնց ուկրաինական զինված ուժերի անսպասելի ներխուժումը Կուրսկի մարզ շեղել է ռուսական զորքերը Ուկրաինայից, որտեղ Մոսկվայի առավելությունը մարդկային ուժով և տեխնիկայով նրան հնարավորություն է տալիս մի քանի վայրերում առաջխաղացում գրանցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիդեռլանդներն Ուկրաինային խոստացել է «օդ-օդ» դասի հրթիռներ F-16-ի համար
Նա հիշեցրել է, որ F-16 կործանիչները տեխնիկական սպասարկման աջակցության և պահեստամասերի կարիք ունեն...
Զելենսկին հայտարարել է, որ Կուրսկի մարզում Ուկրաինայի ԶՈՒ-ի հարձակման ժամանակ ՌԴ-ն 6 հազար զինվոր է կորցրել
Նրա տվյալներով՝ այս սահմանամերձ մարզից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սումիի վրա պատրաստվում էր նոր հարձակման...
Գերմանիան Ռուսաստանի խորքերին հարվածներ հասցնելու վերաբերյալ իր դիրքորոշումը չի փոխել. Պիստորիուս
Միաժամանակ, նա նշել է, որ Գերմանիան կաջակցի Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ լինի...
Ավստրիան առաջարկել է Վիեննայում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ անցկացնել
Ավստրիան պատրաստ կլինի աջակցել միջազգային իրավունքի վրա հիմնված արդար և կայուն խաղաղությանը և առաջարկել բանակցությունների իր հարթակը...
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատարը Կուրսկի շրջան ներխուժման հինգ նպատակ է նշել
Նա պարզաբանել է, որ ռուսական զորքերը Կուրսկի շրջանից Ուկրաինայի վրա նոր հարձակման էին պատրաստվում...
Բրիտանիան Ուկրաինային 650 թեթև բազմաֆունկցիոնալ հրթիռ կմատակարարի
13 կգ քաշով և մոտ վեց կիլոմետր հեռահարությամբ՝ այս հրթիռները կարող են արձակվել տարբեր կրիչներից և օգտագործվել օդում, ցամաքում և ծովում անօդաչու թռչող սարքերի և այլ թիրախների դեմ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ