Ֆրանսիական LVMH կոնցեռնի սեփականատեր Բեռնար Առնոն աշխարհի ամենահարուստ մարդկանց ռեյթինգում 3-րդ տեղը զիջել է Մարկ Ցուկերբերգին։ Այս մասին գրել է Bloomberg-ը։
Վերջինի կարողությունը գնահատվում է 188 մլրդ դոլար։ Երկրորդ տեղը պահպանվել է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի համար, որի կարողությունը 193 մլրդ դոլար է։ Առաջին տեղում Իլոն Մասկն է՝ 235 մլրդ դոլար կարողությամբ։