ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր աշխատասենյակում Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցի աշակերտներին ցույց է տվել առաջին սահմանային սյան մակետը, ինչպես նաեւ խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումից։
«Իմիաջայլոց, ոնց որ պետության կարեւոր խորհրդանիշ է սահմանը, այնպես էլ կարեւոր հատկանիշ է սահմանը, որ իմանան, թե որտեղից է սկսվում: Օրինակ ձեր տները ունեն սահման, եթե չունենային սահման, ոնց կիմանային, որ դա ձեր տունն է, թե ուրիշի: Երբ որ այս տարի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի է ունեցել սահմանազատում, Տավուշի հատվածու է տեղի ունեցելմ, մասնագետները նայել են քարտեզով եւ խփել են սահմանային սյուներ, առաջին սյունը սահմանային սյունը որ խփել են ա 33-րդ սահմանայի սյունն է եւ սա այդ սահմանային սյունի մակետն է»,- պատմել է Փաշինյանը երեխաներին: