News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 10
Տեսնել լրահոսը

Ford Motor-ը հայտնել է, որ բացառապես էլեկտրական մեքենաներ է առաջարկելու։ Արդի իրողություններում դա նշանակում է, որ նրա եվրոպական ողջ տեսականին անցնելու է Volkswagen-ի MEB պլատֆորմի։

2024թ. էլեկտրական մեքենաների այս պլանն աջակցվել է, գրել է Drom.ru-ն։ Ford կոնցեռնի Ford Model E ուղղության գործադիր տնօրեն Մարին Գյաջան այս մասին ասել է Autocar բրիտանական պարբերականին։ Գյաջան հայտնել է, որ իսպանական Վալենսիայում էլեկտրական մեքենաների արտադրությունը փակվել է։

Ինչ վերաբերում է կոնցեռնի ռազմավարության փոփոխությանը Եվրոպայում, Գյաջան  նշել է, որ Ford-ը կշարունակի առաջարկել տարբեր մեքենաներ՝ էլեկտրական, հիբրիդ եւ վառելիքային, որովհետեւ այդպիսին է հաճախորդների պահանջարկը։ Ford Europe-ի վերջին նորույթը հուլիսի սկզբին ներկայացված Ford Capri քրոս-հեչբեքն է Volkswagen-ի հիման վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ