News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 10
Տեսնել լրահոսը

Ռայֆայզեն բանկը սեպտեմբերի 2-ից կդադարեցնի ֆիզիկական անձանց արտարժույթով դրամական փոխանցումները, հայտնում է բանկի հաճախորդների սպասարկման բաժնում։

Բոլոր արժութային փոխանցումները, որոնք ճիշտ են կատարվել և ընդունվել բանկի կողմից մինչև 2024 թվականի օգոստոսի 30-ի Մոսկվայի ժամանակով 16:00-ն, կմշակվեն ընթացիկ պայմաններով և սահմանափակումներով:

«2024 թվականի սեպտեմբերի 2-ից Ռայֆայզեն բանկն այլևս չի կարողանա արտարժույթով ելքային փոխանցումներ իրականացնել բոլոր կատեգորիաների ֆիզիկական անձանց համար։ Սահմանափակումը մտցվել է ըստ RBI Group-ի որոշման՝ Եվրոպական կենտրոնական բանկի պատվերի առնչությամբ»,- ըստ РБК-ի՝  հայտնել է հաճախորդների սպասարկման բաժնի ներկայացուցիչը։

Բանկի հաճախորդների սպասարկումը հաստատել է այս տեղեկությունը The Insider-ին: Ըստ բանկի ներկայացուցչի՝ արտասահման փոխանցումները հնարավոր կլինի իրականացնել միայն ռուբլով, բելառուսական ռուբլով և հայկական դրամով։ Բանկում առանձին-առանձին պարզաբանել են, որ իրենք փոխանցումներ չեն կատարի այլ արտարժույթով, ներառյալ՝ յուանով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ