News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 10
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) համեմատել է տարբեր երկրներում բնակչության աճի տեմպերը։

Տվյալները հիմնված են բնակչության միջին տարեկան տոկոսային փոփոխությունների համեմատության վրա՝ ելնելով ծնելիության մակարդակի բարձրացումից (կամ նվազումից) մահացության մակարդակից և ելումուտ անող ներգաղթյալների հաշվեկշռից:

Հայաստանը ցանկում զբաղեցնում է 217-րդ հորիզոնականը։ ԿՀՎ-ի տվյալներով՝ Հայաստանում բնակչության աճի տեմպերը նվազել են 0,42%-ով։

Ադրբեջանը զբաղեցնում է 156-րդ տեղը (0,43 տոկոս աճ),

Վրաստանը՝ 222-րդ հորիզոնականը (բնակչության աճի տեմպերի նվազումը՝ 0,5%),

Ռուսաստանը՝ 221-րդ հորիզոնականը (բնակչության աճի տեմպերի նվազումը՝ 0,49%),

Թուրքիան՝ 139-րդ հորիզոնականը (բնակչության աճը՝ 0,61%),

Իրանը՝ 104-րդ հորիզոնականը (բնակչության աճը՝ 0,88%)։

Վարկանիշային աղյուսակը գլխավորել է Հարավային Սուդանը, որտեղ բնակչության աճի տեմպը կազմել է 4,65%։

Հաջորդը` Նիգերն է 3,66%, Անգոլան` 3,33% և Բենինը` 3,29% բնակչության աճով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ