News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 10
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Քննչական կոմիտեն հրաժարվել է քրեական գործ հարուցել Ալեքսեյ Նավալնիի մահվան փաստով, հայտնել է «Իրական ժամանակ» պորտալը։

Քաղաքական գործիչ Յուլիա Նավալնայայի այրուն Քննչական կոմիտեում հայտնել են, որ նա մահացել է «համակցված հիվանդության» և առիթմիայի արդյունքում։ Պատասխանը ստորագրել է մայոր Ալեքսանդր Վարապաևը, որը օրեր շարունակ Նավալնիի մարմինը չի հանձնել մորը։

Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ փետրվարի 16-ին Նավալնին, երբ դուրս էր եկել զբոսնելու, «առողջության կտրուկ վատթարացում» է զգացել։ Նրան վերադարձրել են մեկ խցային տիպի սենյակ, որտեղից էլ տեղափոխել են բուժմաս։ Այնտեղ է ժամանել շտապօգնության մեքենան, սակայն ոչ շտապօգնության, ոչ էլ գաղութի աշխատակիցները քաղաքական գործչին չեն կարողացել վերակենդանացնել։

«Դատապարտյալ Նավալնի Ա.Ա.-ի նկատմամբ ցանկացած անօրինական գործողություն չի կատարվել, բռնություն չի կիրառվել, իսկ հայտնաբերված մարմնական վնասվածքները բժշկական մանիպուլյացիաների արդյունք են»,- ասված է Քննչական կոմիտեի պատասխանում։

Վարապաևը պաշտոնի բարձրացում է ստացել քաղաքական գործչի մահից հետո, նշել է «Верстка»-ն. ապրիլին նա սկսել է փաստաթղթեր ստորագրել՝ որպես հատկապես կարևոր գործերի հետաքննության վարչության պետի տեղակալ։ Նույն պաշտոնն է մատնանշվում Նավալնիի մահվան գործով գործ հարուցելուց հրաժարվելու նրա որոշման մեջ։

Նավալնիի մահվան մասին փետրվարի 16-ին հայտարարել է Յամալո-Նենեցյան ինքնավար շրջանի ՌԴ պատժի կատարման դաշնային ծառայության վարչությունը։ Գերատեսչության տվյալներով՝ քաղաքական գործիչը «զբոսանքից հետո վատ է զգացել՝ գրեթե անմիջապես կորցնելով գիտակցությունը»։ Վերակենդանացման միջոցառումները արդյունք չեն տվել։

Ավելի ուշ Նավալնիի զինակիցները հաստատել են նրա մահը։ «Ալեքսեյ Նավալնին սպանվել է: Նրա մահը վրա է հասել փետրվարի 16-ին, տեղական ժամանակով 14:17-ին, ինչպես գրված է Ալեքսեյի մորը տրված պաշտոնական ծանուցման մեջ»,- գրել է Կիրա Յարմիշը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ