Իրկուտսկի մարզում պլանային թռիչքի ժամանակ վթարի է ենթարկվել Tu-22M3 ռմբակոծիչը, անձնակազմը կատապուլտով դուրս է նետվել։ Ըստ ТАСС-ի՝ նախնական տվյալներով՝ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։
Բոլոր չորս օդաչուները հայտնաբերվել են և ողջ են, հայտնել է Իրկուտսկի մարզի նահանգապետ Իգոր Կոբզևը։ Ըստ մարզպետի՝ երկու օդաչուների վիճակը բավարար է, մյուս երկուսի վիճակը ճշտվում է։ Ինքնաթիռը կործանվել է անմարդաբնակ տարածքում: Երկրի վրա ավերածություններ չկան: Վթարի վայրում բռնկված հրդեհը մարվել է։