Գերմանիայի տնտեսական աճը դանդաղել է՝ հասնելով պատմական նվազագույնին։ Դրա մասին գրում է Bild պարբերականը։ 2019 թվականից ի վեր Գերմանիայի տնտեսությունը նույնքան դանդաղ է աճում, որքան երբևէ երկրի պատմության մեջ, այսինքն՝ 1949 թվականից։
Գերմանիայի կառավարությանն առընթեր տնտեսական փորձագետների խորհրդի նախկին ղեկավար Բերտ Ռյուրուպը գլխավոր խնդիրը համարում է «պարտքի արգելակային» քաղաքականությունը, որով արգելվում է վարկեր վերցնել բյուջեն համալրելու նպատակով։
«Առաջին բանը, որ անհրաժեշտ է [ձեռնարկել], պարտքի արգելակման ռեֆորմն է՝ ենթակառուցվածքն արագ թարմացնելու և արդիականացնելու համար, որը շատ առումներով քայքայված է։ Խելամիտ կլինի նաև ավելի բաց լինել տեխնոլոգիաների համար, երբ խոսքը վերաբերում է էներգետիկ անցումը ճիշտ իրականացնելուն»,- նշել է Ռյուրուպը:
Նա անհրաժեշտ է համարում յուրաքանչյուր գործազուրկի քաղաքացիական նպաստի տրամադրման համակարգը փոխելը. Ներկայում գործազուրկի քաղաքացիական նպաստը կազմում է ամսական 563 եվրո։
Ոմանց համար ավելի ձեռնտու է նպաստ ստանալը և ստվերային աշխատանքով կես դրույքով աշխատելը, քան մշտական աշխատանքի գնալը։
«Քաղաքացիական նպաստը անվերապահ բազային եկամուտ չէ, այլ սոցիալական նպաստ, որը, ինչպես նախատեսվում է, պետք է ուղղված լինի աշխատանքային կանոնավոր հարաբերություններին վերադառնալուն»,- նշել է կառավարությանն առընթեր տնտեսական փորձագետների խորհրդի նախկին ղեկավարը։