News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 10
Տեսնել լրահոսը

Այսօր ԱԻՆ-ի առաջին գործառույթն է դարձել ոստիկանական համազգեստներ հագնելն ու պայքարող մարդկանց «վնասազերծելը»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին, Նուբարաշեն վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպմանն ասաց Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Արդեն 4-րդ օրն է՝ Նուբարաշենի աղբավայրն այրվում է, ԱԻՆ-ը եկել է, Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ, ասել են՝ ոչ մի բան չենք կարող անել, թողել, գնացել են: Այսօր ԱԻՆ-ի առաջին գործառույթն է դարձել ոստիկանական համազգեստներ հագնելն ու պայքարող մարդկանց «վնասազերծելը»: Հունիսի 12-ին առաջին շարքերում էին Կամո Ցուցուլյանն ու ոստիկանական համազգեստներով ԱԻՆ ծառայողներ։ Ի՞նչ գործ ուներ Կամո Ցուցուլյանը ոստիկանական շարքերում։ Եկել էր՝ տեսներ ինչպես են ռումբ նետում, որ ժողովրդին օգտակար լինե՞ր: Նա այստեղ պետք է լիներ, որ 4 օր է աղբավայրը այրվում է՝ տեսներ ինչ է այրվում, մենք չգիտենք, թե ինչ ատանետումներ կան, ինչպես են ազդելու դրանք առողջության վրա: Սա բարձրագույն ցուցիչն է, որ ՀՀ-ում մարդը որեւէ ձեւով պաշտպանված չէ, երկրի պետականության հիմքերը քանդելու իմաստով դարձյալ պաշտպանված չէ, պարենային անվտանգության մասով էլ չեմ խոսում, թե ինչպիսի սպառնալիքներ են գոյանում, ոստիկանական շարքերի իմաստով՝ փոխանակ իրավապահները զբաղվեն կարգուկանոնով, ամեն օր սպանություններ են: Ոստիկանությունը եւ ամոբղջ իրավապահ համակարգը արունով են ուտում իրենց հացը, թող այդպես էլ շարունակեն: Այս աղբավայրն էլ վկայում է այն մասին, որ առողջապահական իմաստով քաղաքացին պաշտպանված չէ»,-ասաց նա։

Բագրատ Սրբազանը նշում է, որ Նուբարաշենի  աղբավայրը, որն այսօր այրվում է այս իշխանության նկարագիրն է, ստի եւ կեղծիքի, թշնամության եւ ատելության նկարագիրն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ