Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը պնդում է, որ Կուրսկի մարզում ուկրաինական զինված ուժերի հարձակումը՝ նախքան դրա սկսվելը Կիևն իր գործընկերների հետ քննարկել է հարցը։ Նման մեկնաբանություն է արել է Պոդոլյակը բրիտանական The Independent պարբերականին տված հարցազրույցում, որը հրապարակվել է չորեքշաբթի՝ օգոստոսի 14-ին։
«Կան որոշ բաներ, որոնք պետք է արվեն անսպասելիության տարրով, և դրանք պետք է տեղի ունենան տեղական մակարդակով», - ըստ DW-ի՝ ասել է նա: «Սակայն գործընկեր ուժերի միջև քննարկումներ եղել են, պարզապես ոչ հանրային մակարդակով»,- հավելել է Պոդոլյակը։
Ավելի վաղ Ուկրաինայի առանցքային դաշնակիցներն Արևմուտքում, ներառյալ՝ Բրիտանիան և Միացյալ Նահանգները, պաշտոնապես պնդում էին, որ հարձակման մասին նախապես տեղեկացված չեն եղել։