Մենք կտրականապես դատապարտում ենք Հայաստանի և հայ ժողովրդի հասցեին Լուկաշենկոյի հնչեցրած վրդովեցուցիչ վիրավորանքները։

Դրա մասին սոցցանցերում գրել է բելառուս քաղաքական գործիչ, 2020 թվականի ընտրություններում Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան։

«Բռնապետը դավաճանել է թե՛ բելառուսներին, թե՛ հայերին` գործելով Կրեմլի շահերից: Բելառուսներն աջակցում են Հայաստանի բարեկամ ժողովրդին, և մենք ձգտում ենք ամրապնդել մեր կապերը»,- գրել է նա։