News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Լոռիի մարզի Կաթնառատ գյուղում խոշոր եղջերավոր անասունները հիվանդացել են թեյլերիոզ հիվանդությամբ: Այդ մասին NEWS.am-ին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը:

Հիվանդացած կենդանիներից մեկը սատկել է, 8 գլուխ ենթարկվել է հարկադիր սպանդի: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումներից հետո հիվանդության հետագա տարածումը հնարավոր է եղել կանխել:

Թեյլերիոզ հարուցիչի նկատմամբ ընկալունակ են համարվում խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիները: Հիվանդանում են բոլոր տարիքի եւ ցեղի կենդանիները, հատկապես ծանր ընթացք է ունենում 6 ամսական հորթերի մոտ: Հիվանդության փոխանցողները հիմնականում տիզերն են, որոնք առավել ակտիվ են մայիս-հուլիս ամիսներին:

Ըստ Բ. Պիպոյանի` թեյլերիոզը կենդանիներից մարդուն չի փոխանցվում: Վտանգավոր չէ նաև հիվանդ կենդանու մսեղիքը, համապատասխան ջերմային մշակումից հետո, օգտագործելու դեպքում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կաթնառատի հիվանդ կենդանիների միսը գյուղացիները էժան վաճառում են Գյումրու երշիկի գործարանին: Սակայն, ըստ Պիպոյանի, գյուղացիները միսը էժան վաճառելու կարիքը չունեն, քանի որ այն անվտանգ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ