News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

Թուրքիա այցելող հայաստանցիների քանակը 2011-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել է 4,43 տոկոսով։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունից, 2011-ի հոկտեմբերին Թուրքիա է այցելել 7418 հայաստանցի, ինչը 19,11 տոկոս ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Իսկ 2011-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին Թուրքիա է այցելել 61 355 հայաստանցի, որը 4,43 տոկոսով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ։

Նշենք, որ 2010-ին Թուրքիա էր այցելել Հայաստանի 69323 քաղաքացի, որն իր հերթին 7 տոկոսով ավելի էր 2009-ի համեմատությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ