Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մաս այսօր` նոյեմբերի 30-ին, ժամը 18:35-ին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 2-րդ զանգվածում`Դավիթ Մալյան 4 հասցեում գտնվող «Հայփոստ» ՓԲԸ-ի թիվ 96 մասնաճյուղ դիմակավորված անհայտ անձ է մուտք գործել եւ բացահայտ հափշտակելով 1 մլն 354 հազար դրամ՝ դիմել է փախուստի:

NEWS.am-ին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ «Հայփոստի» բաժանմունքն ապահովված չի եղել անվտանգության համապատասխան միջոցներով, ձայնաազդանշանային համակարգերով: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական եւ քննչական միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Քր.օր.-ի 176-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (կողոպուտ): Կատարվում է նախաքննություն: