«Միասին» այլընտրանքային  հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդը ՀՀ կառավարության շենքի դիմաց շտապ հավաք է կազմակերպել՝ ներկայացնելով  պահանջագիր, որով կառավարությունից  պահանջում են դիվանագիտական միջազգային օրակարգ դարձնել «Ադրբեջանի տարածքից բռնի տեղահանված հայ բնիկ ազգաբնակչության իրավունքների պաշտպանության մասին» հարցը։

Շարժման անդամ Նարինե Դիլբարյանը լրագրողներին ասաց, որ դա ենթադրում է վերադարձի իրավունք, մշակութային հուշարձանների վերադարձի պաշտպանություն, ամենակաևոր հարցերից մեկն է՝ գերիների վերադարձը COP29-ի նախօրեին։

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանի կառավարությունն այդ ուղղությամբ չի ձեռնարկում ոչ մի քայլ»,- նշեց նա։

Ըստ նրա, հենց նման հարցերի բարձրաձայնումը պատճառ են դառբալու իշխանափոխություն, որովհետև այ իշխանությունը չի առաջ քաշում  ժողովրիդն պաշտպանող դրույթներ, հեռանալու է։