News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Google Chrome բրաուզերը Firefox-ից առաջ է անցել ինտերնետից օգտվողների շրջանում տարածվածության առումով: Այժմ այն երկրորդ տեղում է, իսկ առաջին տեղում շարունակում է մնալ  Internet Explorer-ը:

Վիճակագրական տվյալներով` նոյեմբեր ամսվա ընթացքում ամբողջ աշխարհում ինտերնետից  օգտվողների 25,69% -ը ցանց է մտել Chrome-ով, իսկ Firefox-ից օգտվել է 25,23%-ը: 

 2010թ. նոյեմբերից ի վեր Chrome-ի  տարածվածության աճը կազմել է 4,66%: Internet Explorer-ը  կիրառում է օգտվողների 40%-ից քիչ ավելին:  Տվյալները տեղադրված են Stat Counter կայքում:

Ուշագրավ է, որ Հայաստանի տվյալները մեծապես տարբերվում են ամբողջ աշխարհի միջին ցուցանիշներից: Այստեղ Chrome-ը առաջատար է, ընդ որում` մեծ տարբերությամբ, իսկ Internet Explorer-ը գրեթե գործածական չէ: Google-ի բրաուզերը 2011թ. նոյեմբերին կիրառել է օգտվողների 61,34%-ը, Firefox-ը` 24,06%-ը,  Opera -ն`6,19%-ը, իսկ  Internet Explorer-ի ցուցանիշն ընդամենը 6,97% է:

Ռուսաստանում եւս ցուցանիշները տարբերվում են համաշխարհայինից:  Ռուս օգտվողները գերադասում են Firefox-ը` 28,67%, երկրորդ տեղում է Opera-ն` 25,4%:  Դրան մոտենում է Chrome-ը, իսկ Internet Explorer-ի ցուցանիշը  18,47% է:

Stat Counter-ի տվյալները հիմնված են ամսվա ընթացքում էջերի 15 միլիարդ  դիտումների վրա: Ծառայության բազան ներառում է երեք միլիոն կայքեր:

Google ընկերությունը  Chrome բրաուզերը գործարկել է  2008թ. սեպտեմբերի սկզբին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ