Իսլանդիայի ամենամեծ սառցադաշտերից մեկում, մակերեւույթից մի քանի հարյուր մետր խորության տակ հրաբուխի անխուսափելի ժայթքման նշաններ են հայտնվել, որը կարող է վերջին հարյուրամյակի ամենահզոր հրաբուխը լինել, հաղորդում է ВВС-ն:
Կատլա հրաբուխը, որի խառնարանի տրամագիծը 10 կմ է, կարող է աղետալի ջրհեղեղ առաջ բերել, քանի որ բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ կհալվի սառցադաշտը եւ հարյուր հազարավոր խմ ջուր կթափվի Ատլանդյան օվկիանոսը, սրբելով ամեն ինչ իր ճանապարհին:
«Սեյսմիկ ակտիվությունը շատ բարձր է: Միայն վերջին ամսում Կատլայի խառնարանում արձանագրվել է ավելի քան 500 մանր ցնցում, ինչը վկայում է մագմայի տեղաշարժի մսին: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ ժայթքումն անխուսափելի է»,- ասել է Իսլանդիայի գծով National Geographic-ի փորձագետ Ֆորդ Քոչրանը:
Գիտնականները հետեւում են հրաբուխին հուլիսի 9-ից, երբ տեղի ունեցավ առաջին թույլ ցնցումը: Նույնիսկ այդ փոքրիկ ցնցումից առաջ եկած մինի-ժայթքումը ուժեղ ջրհեղեղի պատճառ դարձավ, որը հիմնական ավտոմայրուղուց «սրբեց» կամուրջը:
Գիտնականները համարում են, որ Կատլա հրաբուխն ակտիվության նոր շրջան է մտնում եւ այն կարող է ավարտվել հզոր ժայթքումով:




























