News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է նոր «Զրո» կանխավճարային սակագնային փաթեթի գործարկման մասին: Լիցքավորելով հաշիվը 3000 դրամով հաճախորդը կստանա 700 ներցանցային րոպե եւ 150 SMS 0 դրամ սակագնով հաջորդող 30 օրվա ընթացքում օգտագործելու համար:

«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Զրո» կանխավճարային սակագնային փաթեթում 700 անվճար րոպե օգտագործելուց հետո Beeline բջջային ցանցում ելքային զանգի 1 րոպեի արժեքը կազմում է 29,99 դրամ: Դեպի ԼՂՀ եւ ՀՀ  բջջային եւ քաղաքային ցանցեր մեկ րոպեի արժեքը`  29,99 դրամ: Անվճար կարճ հաղորդագրություններն օգտագործելուց հետո Beeline ցանցում ուղարկած մեկ հաղորդագրության արժեքն է 9 դրամ:

«Զրո» սակագնային փաթեթի բաժանորդներին հասանելի է «Beeline Բոնուս» ծրագիրը: Անցումը նշված  սակագնային փաթեթին բաց է:  Անցնելու համար անհրաժեշտ է զանգահարել  067408046 հեռախոսահամարին: Անցման գումարը կազմում է 300 դրամ, հեռախոսահամարը պահպանման օրական բաժանորդավճարը կազմում է 29,99 դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ