News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում տնտեսվարողներն ամբողջ տարին սպասում են, որ սննդի գները արհեստական բարձրացնելով, Նոր տարուն ընդառաջ, հավելյալ գումարներ աշխատեն: Այս մասին այսօր` դեկտեմբերի 5-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց Սպառողների իրավունքների պաշտպանության հ/կ-ի  փոխնախագահ Կարեն Չիլինգարյանը, նկատելով, որ այս տարին այդ առումով նախորդներից չի տարբերվի:

«Չեմ կարծում, որ այս տարի դրական փոփոխություն կլինի, որովհետեւ ամբողջ աշխարհում, ընդունված է նոր տարվա շեմին ապրանքերի գնանկում է տեղի ունենում: Իսկ մեզ մոտ հակառակ գործընթացն է տեղի ունենում: Ավելին` տնտեսվարողներն ամբողջ տարին սպասում են, որ այդ ամսին գումար աշխատեն»,- ավելացրեց Կարեն Չիլինգարյանը:

Իսկ ստեղծված իրավիճակում «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ-ն պատժիչ լծակ չունի: Իրենք ընդամենը բարձրաձայնում են թանկացումների եւ խնդիրների մասին:

Այնուամենայնիվ, նախորդ տարիների համեմատ, Կարեն Չիլինգարյանը կարծում է, որ որակական փոփոխութուններ կլինեն հաշվի առնելով փողոցային առեւտրի վերացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ