News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Թուրքիայի արեւելքում աննախադեպ ցուրտ եղանակի պատճառով ժամանակից շուտ սառցակալել են Վանի Բերկրիի ջրվեժն ու Արդահանի Չըլդըր լիճը։

Տարվա տաք եղանակներին մշտապես Վան այցելող զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում հայտնվող Բերկրիի ջրվեժն այս տարի սովորականից 2 ամիս շուտ է սկսել սառցակալել։  Ինչպես տեղեկացնում է թուրքական Anadolu գործակալությունը, Վանի երկրաշարժի հետեւանքների վերացման համար Վանում գտնվող օտարերկրացիներն ու լրագրողները լիցքաթափվելու համար այցելում են սառցակալած Բերկրիի ջրվեժ եւ լուսանկարվում։

Բերկրիի ջրվեժը (ներկայումս անվանվում է Մուրադիյե) գտնվում է Բերկրի գետի վրա, որն իր հերթին սկիզբ է առնում  Թոնդրակ լեռից, հոսում Վասպուրականի լեռներին զուգահեռ, անցնելով 65 կմ տարածություն եւ թափվում Վանա լիճը։ Բերկրիի ջրվեժը գտնվում է Վան քաղաքից 90 կմ հեռավորության վրա։  

Ժամանակից 1,5 ամիս շուտ է սառցակալել նաեւ Արդահան նահանգում գտնվող Չըլդըր լիճը, որի մակերեսին 5սմ հաստությամբ սառույց է կապել։

Հայաստանի սահմանից մոտ 30 կմ հեռավորության վրա գտնվող Չըլդըր լիճն ունի 124 հազար քմ մակերես։

4,5,6 լուսանկարները՝ Անի Մուրադյանի

1

2

3

4

5

6


!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ