News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 18
USD
481.49
EUR
550.01
RUB
6.3
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի խորհրդարանն այսօր` դեկտեմբերի 6-ին, հաստատել է Ադրբեջանի 2012 թ. պետական բյուջեն: Այդ մասին հաղորդում է «Թրենդը»:

Ըստ այդմ` պետական բյուջեի եկամուտները կկազմեն 16.4 մլրդ մանաթ (մոտ 12.9 մլրդ դոլար), ծախսերը` 17 մլրդ մանաթ (13.4 մլրդ դոլար), դեֆիցիտը` 634 մլն մանաթ (մոտ 500 մլն դոլար):

Պետբյուջեի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի 1.5 տոկոսը:

Ադրբեջանի պետբյուջեի եկամուտների կեսից ավելին պետք է ստացվի Պետական նավթային ֆոնդից` 9.9 մլրդ մանաթի (մոտ 7.7 մլրդ դոլար) չափով: Հարկերի նախարարությունը պարտավորվել է հավաքագրել 5.3 մլրդ մանաթ (մոտ 4.1 մլրդ դոլար), որի 60 տոկոսը բաժին է ընկնում նավթային սեկտորին: Պետական մաքսային կոմիտեից կստացվեն 1.2 մլրդ մանաթ (մոտ 950 մլն դոլար) եկամուտներ: Այսպիսով` Ադրբեջանի պետական բյուջեի եկամուտների 80 տոկոսը ստացվում է նավթագազային սեկտորից:

Պետական բյուջեի ծախսերի մեջ ամենամեծ մասնաբաժին ունեն տնտեսության ճյուղերի (արդյունաբերություն, շինարարություն եւ օգտակար հանածոներ) ֆինանսավորումը` 5.8 մլրդ մանաթ (4.5 մլրդ դոլար), պետական կապիտալ ներդրումները` 5.7 մլրդ մանաթ (մոտ 4.4 մլրդ դոլար): Սոցիալական ծախսերը կկազմեն 1.8 մլրդ մանաթ (մոտ 1.4 մլրդ դոլար), իսկ կրթության ֆինանսավորումը` 1.5 մլրդ մանաթ (մոտ 1.2 մլրդ դոլար): Պաշտպանության ծախսերը 1.4 մլրդ մանաթ է (մոտ 1.1 մլրդ դոլար):

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ