News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բոլոր հայկական հեռուստաալիքները պետք է օրվա մեջ առնվազն մեկ անգամ լուրերի թողարկումը եւ մանկական մի հաղորդում եթեր հեռարձակեն սուրդոթարգմանությամբ: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում նման փոփոխություն է առաջարկել կառավարությունը, որի մասին ԱԺ-ում հայտնել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Հիշեցնենք, որ մինչ օրս այս պահանջը վերաբերում էր միայն Հայաստանի հանրային հեռուստատեսությանը:

Նրա խոսքով, փոփոխությունը նպատակ ունի ապահովել լսողության հետ խնդիրներ ունեցողների տեղեկատվություն ստանալու ազատությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ