News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանում ավարտվել է անձնակազմի պլանային փոփոխությունը:

Ռուսաստանի հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պահեստազոր ուղարկված անձնակազմի փոխարեն ժամանել են սերժանտներ եւ զինվորներ, ովքեր նախապատրաստություն են անցել Հարավային եւ Կենտրոնական զինվորական օկրուգների ուսումնական կենտրոններում, տարբեր զինվորական մասնագիտությունների գծով:

Բոլոր նոր ժամանած զինվորականները գրիպի, բծավոր տիֆի եւ հեպատիտ A-ի դեմ պատվաստում են անցել:

Զինվորականների ժամանակին տեղափոխումը կազմակերպելու համար ավելի քան 50 ավիաթռիչք է տեղի ունեցել: Ռուսական ռազմակայանում անձնակազմի թվի փոփոխություն տեղի չի ունեցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ