News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վրաստանում առաջիկայում կբացվի պատժի ազատ կրման հաստատություն։ Ինչպես տեղեկացնում է «Грузия сегодня»-ն, այս մասին հայտնել է Վրաստանի պատժի իրականացման, փորձարկման եւ իրավաբանական օգնության նախարար Խաթունա Կալմախելիձեն։

Նա մանրամասնել է, որ հաստատությունը կլինի «առանց ճաղավանդակների» բանտ այն ազատազրկվածների համար, որոնց նկատմամբ պատիժ սահմանված կլինի «ազատության սահմանափակում»-ը։

Ազատազրկման վայր հանդիսացող հաստատությունում, դատապարտվածները կկարողանան միմյանց հետ ազատ շփվել, ազատ տեղաշարժվել կալանավայրի տարածքում։ Իսկ որոշ դեպքերում տեղորոշիչ բազկակալներով դատապարտվածները կկարողանան դուրս գալ կալանավայրի տարածքից ։

Նախարարը տեղեկացրել է, որ ազատազրկվածների զբաղվածության հարցը նախատեսվում է լուծել հաստատության տարածքում գործող արտադրական ձեռնարկությունների միջոցով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ