Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարություն է տարածել Վրաստանի խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, որում կոչ է արել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և երկրի այլ մարմիններին «կատարել ընտրություններում եղած խախտումներն ու դրանց վերաբերյալ պնդումներն արագ, թափանցիկ և անկախ հետաքննելու և դատական ​​որոշումներ կայացնելու իրենց պարտականությունը»։

Ըստ Միշելի, Վրաստանում խորհրդարանական ընտրություններից հետո ինքը մտադիր է երկրի մասին հարցը մտցնել Բուդապեշտում Եվրոպական խորհրդի ոչ պաշտոնական համաժողովի օրակարգ։

«Մենք ի գիտություն ենք ընդունում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախնական գնահատականը և կոչ ենք անում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և համապատասխան այլ մարմիններին կատարել  ընտրություններում եղած խախտումներն ու դրանց վերաբերյալ պնդումներն արագ, թափանցիկ և անկախ հետաքննելու և դատական ​​որոշումներ կայացնելու իրենց պարտականությունը: Այս ենթադրյալ խախտումները պետք է լրջորեն հետաքննվեն և վերացվեն: Մենք կրկնում ենք ԵՄ-ի կոչը Վրաստանի ղեկավարությանը՝  ցույց տալ իր հավատարմությունը երկրի ԵՄ-ին անդամակցության ուղուն՝ նաև համաձայն  EUCO-ի (Եվրոպական խորհրդի) հունիսի և հոկտեմբերի եզրակացությունների: Քաղաքական սպեկտրի ողջ տարածքում կառուցողական և ներառական երկխոսությունը ներկայումս առաջնային նշանակություն ունի»,- գրել է նա X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։

Ըստ Եվրախորհրդի ղեկավարի, Վրաստանի խորհրդարանի նոյեմբերյան առաջին նիստը թույլ կտա մեզ գնահատել իրավիճակը և որոշել ԵՄ հարաբերություններում երկրի հետ հետագա քայլերը։