News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսի «Գիբսոն» համերգասրահում, նոյեմբերի 1-ին մեկնարկած Never Again խաղաղության համերգաշարը, որի կազմակերպիչները նպատակ են դրել Եղեռնի 100-ամյակին ընդառաջ համախմբել համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների, շարունակություն կունենա նաեւ Ռուսաստանում, Եվրոպայում, Արեւելքի երկրներում, իսկ 2015թ` Հայաստանում: Այսօր` դեկտեմբերի 8-ին, հրավիրված ասուլիսում հայտարարեց համերգաշարի կազմակերպիչներից ՀՀ ժողովրդական արտիստուհի, Artists for Peace միջազգային բարեգործական կազմակերպության հիմնադիր Ֆլորա Մարտիրոսյանը:

«Էֆ Էմ Էս Մեդիայի» համահիմնադիր Արամ Սարգսյանը նշեց, որ Լոս Անեջելսում համերգին Հայոց ցեղասպանությանը ոչ ասացին մի շարք հայտնի երգիչ-երգչուհիներ` հույն երգչուհի Ալեքսիա Վասիլիուն, «Գրեմիի» միջազգային երաժշտական մրցանակաբաշխության կրկնակի մրցանակակիր աշխարհահռչակ երգիչ Էրիկ Բենեթը, Հոլիվուդյան գերաստղ Շերոն Սթոունի եղբայր` պոետ, դերասան Մայքլ Սթոունը, համաշխարհային գերաստղ Սթիվի Ուանդերը: Նա տեղեկացրեց, որ  Լոս Անջելեսում կայացած համերգի ժամանակ Ֆլորա Մ արտիրոսյանին հանձնվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսմեն Բրեդ Շերմանի հատուկ պատվոգիրը` հայ համայնքին առանձնահատուկ եւ անգնահատելի ծառայություններ մատուցելու եւ երգի միջոցով համայն աշխարհում խաղաղության կոչ անելու համար: Ասուլիսի մյուս բանախոսը` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ Ժիրայր Դադասյանը կարեւորեց այն, որ համերգը ոչ միայն քաղաքական նպատակներ է լուծում, այլեւ կրթական, քանի որ Լոս Անջելեսում հնչել է շատ բարձր մակարդակի երաժշտություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ