News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Ռուս բռնցքամարտիկ Ռոման Սիմակովը, ով ծանր վնասվածք է ստացել Սերգեյ Կովալեւի հետ մենամարտում, հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է: Սիմակովը 27 տարեկան էր:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Եկատերինբուրգի «Վեչերնիե վեդոմոստի» պարբերականը, մենամարտը կայացել է դեկտեմբերի 5-ին` Եկատերինբուրգում: Մինչեւ 79,4 կգ քաշային կարգում հանդես եկող Սիմակովը պաշտպանում էր WBC վարկածով Ասիայի չեմպիոնի տիտղոսը:

6-րդ ռաունդում Սիմակովը նոկդաունի է ենթարկվել, այնուհետեւ մարտը միակողմանի բնույթ է կրել: 7-րդ ռաունդում մրցավարները դադարեցրել են մարտը ու հաղթանակը շնորհել Կովալեւին:

Սիմակովին վիրահատել են, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել: Բռնցքամարտիկին կթաղեն Կեմերեւոյում:

Իր մարզական կարիերայի ընթացքում Սիմակովը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 22 մարտ, որից 19-ում հաղթել է (9-ը` նոկաուտով), կրել է 2 պարտություն, եւս մեկ մարտ ավարտվել է ոչ-ոքի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ