News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 04
Տեսնել լրահոսը

ԵվրոՀՀՊ համակարգը, որ տեղադրվելու է Թուրքիայում, վերահսկելու է Ռուսաստանի տարածքի զգալի մասը, կարծում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Բրյուսելում Ռուսաստան-ՆԱՏՕ նիստի արդյունքներով Լավրովն ասել է, որ եթե ռադարն անհրաժեշտ էր հարավին հետեւելու համար, ապ այդպիսի ռադար գոյություն ունի: «Այն կա եւ վաղուց աշխատում է, տեսնում է տարածքը, որտեղից, ըստ ամերիկյան եւ ՆԱՏՕ-ի գործընկերների, բխում է վտանգը: Երբ դրվի ռադարը Թուրքիայից, ուղղակի կրկնելու է առկա ռադարը, միաժամանակ վերահսկելու է ՌԴ տարածքի մի մասը»,- ասել է Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշենք, որ սեպտեմբերի կեսերին Թուրքիան եւ ԱՄՆ-ը հուշագիր են ստորագրել ԵվրոՀՀՊ ռադիոլոկացիոն համակարգի տեղակայման մասին: Այն դրվելու է Մալաթիա նահանգի Քյուրեջիկ գավառում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել